Տիգրան Խաչատրյանն ու Ֆանի Դելպեն կարևորել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից՝ ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված բազմոլորտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով այդ ուղղությամբ Զարգացման ֆրանսիական գործակալության կարևոր դերակատարությունը՝ ինչպես ոլորտային բարեփոխումների, այնպես էլ համատեղ իրականացվող առանձին ծրագրերի շրջանակներում:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կարևորելով ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և արդի ոռոգման համակարգերի ձևավորման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԶՖԳ հետ հնարավոր համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։

Հայերեն English Français Русский

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ