Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանը Օլիվիե Դըկոտինյիի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին

1 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանը Օլիվիե Դըկոտինյիի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայ ազգային կոնգրես»-ից, դեսպանի խնդրանքով Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ, նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։

«Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության և ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում