Երևան

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

1 րոպեի ընթերցում

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված  Թամանցիների փողոցը մեկ ամիս միակողմանի փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ժամը 00:00-08:00-ն փուլ առ փուլ՝ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. - Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. - Արշակունյանց պ. խաչմերուկ եղած  ճանապարհահատվածը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, վարորդներին հորդորելով աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում