Քաղաքականություն

Կազանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Կազանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կազանում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։ 

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։ 

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Կազանում մասնակցում են ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովին։ Ավելի վաղ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ակտիվ շփում էին ունեցել, որի տեսանյութերը նույնպես ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հարցին, թե Փաշինյանի և Ալիևի զրույցը չէ՞ր խանգարել արդյոք ընդհանուր քննարկմանը, բացասական պատասխան էր տվել՝ նշելով, որ դա սովորական պրակտիկա է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում