Երևան

Բարեկարգվել է Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը

1 րոպեի ընթերցում

Բարեկարգվել է Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են: Արդյունքում բարեկարգվել է եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում