Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան առանց Մինսկի համաձայնության չի օգտագործի Բելառուսում տեղակայված միջուկային զենքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք առանց իր համաձայնության չի օգտագործի Բելառուսի ունեցած միջուկային զենքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Belta գործակալությունը՝ հղում անելով Լուկաշենկոյի՝ բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցին։

«Պուտինը երբեք չի օգտագործի այն զենքը, որը ներկայումս տեղակայված է Բելառուսի տարածքում՝ առանց Բելառուսի նախագահի համաձայնության, դուք պետք է հստակ հասկանաք և պատկերացնեք դա», - ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, եթե խոսվեր երկիրը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառման մասին, ապա Բելառուսն այդ հարցով կխորհրդակցեր Ռուսաստանի հետ։ 

Բելառուսի նախագահը նաև ընդգծել է, որ միջուկային զենքը վախեցնելու գործիք չէ, այլ հզոր զսպող միջոց, և անհրաժեշտության դեպքում ինքը պատրաստ կլինի օգտագործել այն։

 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին