Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը դարձավ Մ23 տարեկանների ԱԱ-ի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

97kg GR - Hayk Khloyan (ARM)
97kg GR - Hayk Khloyan (ARM)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Հայկ Խլոյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 97 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Հայկ Խլոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խասլախանաուի հետ: Խլոյանը կարողացավ առավելության հասնել 11:6 հաշվով:

Ավելի վաղ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Շանթ Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում