Ըմբիշ Շանթ Խաչատրյանը Մ23 տարեկանների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

72kg GR - Shant Khachatryan (ARM)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Շանթ Խաչատրյանը դարձավ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը մրցեց Վրաստանից Գիորգի Չխիկվաձեի հետ: Վրացի մարզիկը հաղթեց 1:3 հաշվով: 

Քիչ ավելի ուշ ոսկե մեդալի համար կգոտեմարտի 97 կգ քաշային Հայկ Խլոյանը:

 

Հայերեն Русский