ՀՀ ՆԳ նախարարի և ԳԴՀ դեսպանի հանդիպմանն, ի թիվս այլնի, քննարկվել է ապաստան հայցողների համար նոր կենտրոնների կառուցման հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։

«Նախարարը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես ընդգծելով ոստիկանական համագործակցությունը, որն իրականացվում է Ինտերպոլի խողովակներով և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ՆԳ նախարարության քրեական ոստիկանության կապի սպայի միջոցով։

Նախարարը կարևոր ձեռքբերում է համարել Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի կողմից ազդարարված մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Այդ համատեքստում շոշափվել են մի շարք թեմաներ, կարևորվել է պետության և մասնավոր ընկերության համագործակցությամբ կենսաչափական անձնագրերի ներդրման հարցը:

Նա նշել է, որ այդ փաստը պետք է դիտարկել որպես միգրացիայի կառավարման, մարդկանց տեղաշարժի և ներքին անվտանգության ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ մասնավորապես, ոստիկանական, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրոպոլի միջև ստորագրված համաձայնագրերին, որոնք արդեն ուժի մեջ են մտել և տեղեկատվության անվտանգ տեղափոխման, ինչպես նաև ՆԳ նախարարության կողմից Եվրոպոլի գրասենյակում կապի սպայի տեղակայման համար իրավական հիմք են:

Նշվում է, որ իր խոսքում ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների մանրամասներ։ Խոսվել է աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ կրթական մակարդակի բարձրացման, տեխնիկական հագեցվածության, միգրացիայի ոլորտում ռեադմիսիոն հայցերի կառավարման համակարգի մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև ապաստան հայցողների համար նոր կենտրոնների կառուցման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Հայերեն English Français

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում