Աշխարհ

Ուկրաինան ռուսական սառեցված ակտիվների հաշվին 35 միլիոն եվրոյի վարկ կստանա միայն նախնական քաղաքական պայմանները կատարելու դեպքում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան ռուսական սառեցված ակտիվների հաշվին 35 միլիոն եվրոյի վարկ կստանա միայն նախնական քաղաքական պայմանները կատարելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևը 35 միլիարդ եվրոյի նոր վարկը, որը կմարվի ռուսական ակտիվներից օտարված միջոցների հաշվին, կստանա սոսկ ԵՄ նախնական քաղաքական պայմանների կատարման դեպքում, որոնք կամրագրվեն առանձին հուշագրով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, որը  Եվրահանձնաժողովում համակարգում է Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների օտարման գործընթացը։

«Այդ մակրոֆինանսական վարկը կտրամադրվի Ուկրաինայի կողմից ԵՄ-ի հետ համաձայնեցված նախնական քաղաքական պայմանների կատարման հիման վրա, որոնք կամրագրվեն փոխըմբռնման առանձին հուշագրով», - ասել է Ռեյնդերսը՝ չհստակեցնելով Եվրահանձնաժողովի պահանջների բովանդակությունը։

Նա Եվրախորհրդարանին կոչ է արել ամենակարճ ժամկետներում համաձայնեցնել այդ մեխանիզմը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում