Վրաստանում Եվրամիության դեսպանն արդար խորհրդարանական ընտրություններ է ակնկալում երկրում
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում Եվրամիության դեսպանն արդար խորհրդարանական ընտրություններ է ակնկալում երկրում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/22/rXX6TDQtZRuG0kwpiCFaEvP2OvmSK7BRhu4qqHGE.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Վրաստանի խորհրդարանի արդար ընտրություններ է սպասում և չի միջամտում քաղաքական հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է Թբիլիսիում ԵՄ-ի դեսպան Պավել Գերչինսկին։
«Եվրամիությունը հարգում է վրաց ժողովրդի ցանկացած ընտրություն և չի միջամտում քաղաքական հարցերին Վրաստանում ընտրություններից առաջ, ընտրությունների ժամանակ կամ ընտրություններից հետո: Մենք հստակ և բարձրաձայն հայտարարել ենք, որ ակնկալում ենք ազատ և արդար ընտրությունների անցկացում՝ ամենաբարձր չափանիշներին համապատասխան», - ասել է դիվանագետը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։