Քաղաքականություն

Հակոբ Արշակյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը բարդ, բայց հաղթանակի ու խաղաղության ճանապարհ է համարում

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը բարդ, բայց հաղթանակի ու խաղաղության ճանապարհ է համարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացը համարում է բարդ, զոհողությունների, բայց միևնույն ժամանակ հաղթանակի ճանապարհ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արշակյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ։ 

«Մենք այսօր ևս մեկ անգամ ՀՀ պետականության, տարածքային ամբողջականության, սուվերենության, ինքնիշխանության շատ կարևոր անկյունաքար ենք դնելու»,-ասաց նա:  

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն հայտնեց սահմանազատման հարցով հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ այդ կարևորագույն աշխատանքն իրականացնելու համար, նաև վարչապետին՝ ՀՀ-ն հետևողականորեն դեպի խաղաղ հանգրվան տանելու առաջնորդության համար: 

«Սա հեշտ ճանապարհ չէ, սա բարդ ճանապարհ է, սա զոհողությունների ճանապարհ է: Բայց միևնույն ժամանակ սա հաղթանակի, խաղաղության, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանապարհ է»,-նշեց Արշակյանը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում