Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 2 ներկայացուցիչ կպայքարի Մ23 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի 2 ներկայացուցիչ կպայքարի Մ23 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ` Հայկ Խլոյանը և Շանթ Խաչատրյանը կպայքարեն մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Շանթ Խաչատրյանը կմրցի վրացի Գիորգի Չխիկվաձեի հետ: Այդ գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 22-ին: Ոսկե մեդալի համար կգոտեմարտի նաև 97 կգ քաշային Հայկ Խլոյանը: 

Բրոնզե մեդալի համար կպայքարեն Սահակ Հովհաննիսյանը և Սուրեն Աղաջանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում