Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգն ԱԺ նիստի օրակարգում է. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգն ԱԺ նիստի օրակարգում է. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: 

Խորհրդարանը կքննարկի նաեւ մի շարք միջազգային համաձայնագրեր: 
Նիստերի օրակարգում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցերը եւ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում