Աշխարհ

Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

1 րոպեի ընթերցում

Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է շտապօգնության չորս աշխատակից, հինգը վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարության շտապօգնության կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախավորել են շտապօգնության երեք մեքենա։

«Առողջապահության նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը դադարեցնել ռազմական հանցագործությունների այս սարսափելի շարքը», - ասվում է հայտարարության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում