Վրաստանի իշխանությունները մտադիր են հասնել երկրի նախագահի իմփիչմենթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանական մեծամասնության պատգամավորները 81 ստորագրություն են հավաքել երկրի Սահմանադրական դատարան ներկայացվող նոր հայցի համար, որը վերաբերում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից երկրի Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտմանը։ Համաձայն այդ հոդվածի՝ պետության ղեկավարն արտասահմանում ներկայացուցչական լիազորություններ պետք է իրականացնի կառավարության թույլտվությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ հայցը Սահմանադրական դատարան կուղարկվի առաջիկա ժամերին։

​​Եթե Սահմանադրական դատարանը որոշում ընդունի, որով կհաստատվի նախագահի կողմից Սահմանադրության խախտման փաստը, ապա խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է նախագահ Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով իմփիչմենթի գործընթաց սկսելու՝ խորհրդարանական մեծամասնության որոշումը, հայտարարել է, որ Զուրաբիշվիլին պետք է պաշտոնը թողնի ոչ թե որպես նախկին նախագահ, այլ որպես պաշտոնաթող նախագահ։

«Գործող նախագահը պետք է պաշտոնաթող լինի իմփիչմենթով», - ասել է նա։

Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլիի իմփիչմենթը խորհրդանշական բնույթ կկրի, քանի որ դեկտեմբերին լրանում է նրա նախագահական ժամկետը։ 

«Նախագահի նոր թեկնածուի հետ կապված քննարկումը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում տեղի կունենա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո», - ասել է վարչապետը։

Անցյալ տարվա հոկտեմբերին խորհրդարանական մեծամասնությունն արդեն սկսել էր Զուրաբիշվիլիի իմփիչմենթի գործընթացը, սակայն քվեարկության ժամանակ այդ հարցը ձախողվեց ձայների անբավարարության պատճառով։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները