Սպորտ

ՖԱՖ-ը և հայկական ֆան-ակումբները շարունակում են պահանջել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

ՖԱՖ-ը և հայկական ֆան-ակումբները շարունակում են պահանջել Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը և հայկական բոլոր ֆան-ակումբները շարունակում են պահանջել  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

«Այժմ կտրուկ գործողությունների փուլն է, որը լինելու է ֆուտբոլային, ֆանատական շրջանակներում: Մեր խնդիրը ձախողված ֆեդերացիան է, որը ձախողվել է բոլոր բաղադրիչներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը` հրապարակելով ՖԱՖ-ի և հայկական ֆան-ակումբների հայտարարությունը: 

Ավելի վաղ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել ՀՖՖ նախագահի պաշտոնը և շարունակելու է աշխատանքը` նպատակ ունենալով ավարտին հասցնել նախանշված ծրագրերը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Երևանում հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, զիջեց 0:2 հաշվով: Դրան հաջորդեց ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը զբաղեցրած պաշտոնից: Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ՖԱՖ-ը բողոքի ակցիա էր անցկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ՝ պահանջելով Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում