ԱՄՆ-ում մահացել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մահացել է պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված FETÖ կազմակերպության ղեկավար, 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենը, ով ապրում էր ԱՄՆ-ում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լուրը Hürriyet թերթի թղթակիցը հաստատել է CNN TÜRK-ի ուղիղ եթերում։ 

Ըստ CNN TÜRK-ի՝ 83-ամյա Գյուլենի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև նրա եղբորորդին՝ Էբուսսեմե Գյուլենը։ 

Ֆեթուլլահ Գյուլենը մահացել է հոկտեմբերի 20-ի երեկոյան։ Տեղեկության համաձայն՝  մահը վրա է հասել առողջական վիճակի պատճառով։ Նա բացի երիկամային անբավարարությունից ու շաքարային դիաբետից, ունեցել է նաև դեմենցիա։ 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում` Թուրքիայում: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1998 թվականից որպես վտարանդի բնակվում էր ԱՄՆ-ում, նախկինում մեծ ազդեցություն է ունեցել թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում էին 2016 թվականի հուլիսին հեղաշրջում կազմակերպելու մեջ, ինչի հետևանքով երկօրյա դիմակայության ընթացքում զոհվել էր ավելի քան 250 մարդ, վիրավորվել՝ 2,2 հազարը։ Պաշտոնական Անկարան բազմիցս ԱՄՆ-ից պահանջել է արտահանձնել Գյուլենին, սակայն նրան չեն արտահանձնել։  

Հայերեն English Русский Türkçe

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները