Սպորտ

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Ռոմա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն ուժերն է չափել «Ռոմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի միակ և հաղթական գնդակը 60-րդ րոպեին խփել է Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցել է ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 17 միավորով: Առաջին տեղում 19 միավորով «Նապոլի»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում