ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում իսրայելական ուժերի գործողությունների հետևանքով 24 ժամվա ընթացքում առնվազն 84 պաղեստինցի է զոհվել և գրեթե 160-ը վիրավորվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ ռազմական գործողությունների վերսկսվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցի զոհերի ընդհանուր թիվը հասել է 42 հազար 603-ի, իսկ վիրավորներինը՝ 99 հազար 795-ի։
Գերատեսչությունը հավելել է, որ Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիյա քաղաքի գիշերային ռմբակոծության հետևանքով 87 մարդ զոհվել կամ գտնվում է շենքերի փլատակների տակ, ավելի քան 40-ը վիրավորվել է, ընդ որում՝ որոշ վիրավորներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: