Սպորտ

«Փյունիկ»-ը ներողություն է խնդրել իր ակադեմիայի նախկին սաներից

2 րոպեի ընթերցում

«Փյունիկ»-ը ներողություն է խնդրել իր ակադեմիայի նախկին սաներից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ներողություն է խնդրել իր ակադեմիայի նախկին սաներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտե` կապված «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գործողությունների հետ` 6 երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության վերաբերյալ «Նոայի» ակադեմիա:

Հայտարարում ենք, որ մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին: Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում:

Ցանկանում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2024թ. ամառվանից մինչև այսօր «Նոա» ֆուտբոլային ակումբի սկաուտները «որսի են ելել» «Փյունիկի» մարզադպրոցի սաների նկատմամբ և անգամ բազմիցս մերժումներ ստանալուց հետո շարունակում են անհանգստացնել մեր երիտասարդներին: «Փյունիկ» ՖԱ-ն նախաձեռնում է բոլոր հնարավոր միջոցները իր սաներին ոչ կոռեկտ գործողություններից պաշտպանելու ու ստեղծելու համապատասխան պայմաններ զարգացման համար: 

Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է ու հակասում է հայկական ֆուտբոլային իրականությունում ընդունված էթիկական նորմերին:

Ցանկանում ենք առանձին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են «Նոայի» սկաուտների առաջարկներից ու պահպանում են հավատարմությունը «Փյունիկին»:

Միասին կշարունակենք պաշտպանել մեր արժեքները և շարժվել առաջ»:

Օրեր առաջ սոցցանցերում լուսանկար էր տարածվել, որում «Փյունիկ»-ն արգելում էր նախկին սաներին, որոնք տեղափոխվել են «Նոա», մուտք գործել մարզադաշտ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում