Բայդենը խոստացել է Ուկրաինային առանց աջակցության չթողնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային սեզոնը դժվար կլինի Ուկրաինայի համար, և Կիևի դաշնակիցները նրան չպետք է առանց աջակցության թողնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը գտնվում է Բեռլինում։

«Ձմեռը դժվար է լինելու, բայց մենք չպետք է հանձնվենք: Մենք պետք է պահպանենք աջակցությունը, շարունակենք առաջ շարժվել, մինչև Ուկրաինան հասնի ազնիվ, տևական խաղաղության, որը համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության դրույթներին», - Բայդենի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

ԱՄՆ նախագահը Գերմանիայի իշխանություններին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային օգնելու համար։

Բացի այդ, Սպիտակ տան մամուլի միավորման տեղեկատվության համաձայն, Ջո Բայդենը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել է համատեղ գործողություններն՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու և Մերձավոր Արևելքում իրավիճակն ապաէսկալացնելու համար։

Եվրոպա

Շտայնմայերը Բայդենին է հանձնել Գերմանիայի բարձրագույն պարգևը

Բայդենը ժամանել է Գերմանիա՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի թեմաները քննարկելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Չորս ղեկավարները պլանավորել էին հոկտեմբերի 12-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպել Գերմանիայում ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում, սակայն հանդիպումը չեղարկվեց, քանի որ Բայդենն իր ուղևորությունը Եվրոպա հետաձգեց «Միլթոն» փոթորկի պատճառով։

Հայերեն Русский

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր