Հայաստանի բռնցքամարտի հավաքականի 4 ներկայացուցիչ կպայքարի Մ22 տարեկանների ԵԱ-ի ոսկե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի 4 ներկայացուցիչ կպայքարի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնության ոսկե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակչում հաղթանակ տոնեցին 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Ռուդոլֆ Գարբոյանը հաղթեց իռլանդացի Անտոնիո Կլեպսոնին: Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիկյանը համառ պայքարում պարտության մատնեց թուրք Մեհմետ Չինարին, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը ուժեղ գտնվեց անգլիացի Ջեք Դրիդենից, իսկ Հարություն Հակոբկոխյանը առավելության հասավ տանտերերի՝ Բուլղարիայի ներկայացուցիչ Ռումեն Ռումենովի նկատմամբ:

Ավելի վաղ Էլիդա Քոչարյանը հաղթել էր լատվիացի Աննա Սորոկինային, և ինչպես Ռուսլան Ասլիկյանը, կփորձի պաշտպանել տիտղոսը:

Հայերեն فارسی

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար