Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները ԵՏՀ-ում ներկայացրել են «միասնական պատուհանի» աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները ԵՏՀ-ում ներկայացրել են «միասնական պատուհանի» աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովը ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՏՀ-ն։ 

Նշվում է, որ քննարկվել են ազգային «միասնական պատուհանի» աշխատանքը։

«Հայ գործընկերներն առցանց ցուցադրեցին ազգային միասնական պատուհանի աշխատանքը՝ ցույց տալով «հաճախորդային ուղին» ապրանքների արտահանման և տարանցման ձևակերպման, թույլատրման փաստաթղթերի ստացման, անհրաժեշտ վճարումների վճարման ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունում գործող արտաքին տնտեսական գործունեության ոլորտում «Մեկ պատուհան» համակարգի ռուսական արտահանման օպերատորի ներկայացուցիչները: Ռուսլան Դավիդովը նշել է, որ հանձնաժողովի առջև ծառացած առանցքային խնդիրներից մեկը ԵԱՏՄ պետությունների կողմից ազգային լիազոր մարմինների կողմից տրվող փաստաթղթերի փոխադարձ օգտագործման ապահովումն է, այդ թվում ՝ այն հնարավորությունների հիման վրա, որոնք տրամադրում են միասնական պատուհանների ծառայությունները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում