Արամ Հակոբյանը շարունակում է պահպանել «Pavlodar Open 2024»-ի միանձնյա առաջատարի դիրքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստ Արամ Հակոբյանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքը «Pavlodar Open 2024»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին 6 տուրերից հետո Արամ Հակոբյանը չկրելով ոչ մի պարտություն ունի 5,5 միավոր և միանձնյա առաջատարն է: Մանուէլ Պետրոսյանը հավաքել է 4,5 միավոր և 4-րդ տեղում է:

«Pavlodar Open 2024»-ին մասնակցում են 96 շախմատիստներ: Այն կեզրափակվի հոկտեմբերի 21-ին:

 

Հայերեն Русский