Սպորտ

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Էլիդա Քոչարյանը երկրորդ տարին անընդմեջ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում է ու կփորձի պաշտպանել տիտղոսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչում Քոչարյանը մրցեց լատվիացի Աննա Սորոկինայի հետ ու բոլոր ռաունդներում ունենալով մեծ առավելություն` հաղթեց 5:0 հաշվով: Ոսկե մեդալը հայ մարզիկը  կվիճարկի Ուկրաինայի ներկայացուցիչ Տատիանա Դովգալի հետ:

Հոկտեմբերի 17-ին երեկոյան ռինգ դուրս կգան տղամարդիկ: Հայաստանն ունի 4 բռնցքամարտիկ, որոնք ապահովել են առնվազն բրոնզ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում