Ռուսաստան

BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը

1 րոպեի ընթերցում

BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին քննարկվելու է  Մերձավոր Արևելքում առկա իրադրությունը, ինչպես նաև գլոբալ զարգացման և անվտանգության հարցերը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան:

«Պետությունների առաջնորդները կքննարկեն գլոբալ և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, համատեղ աշխատանքի արդյունքները: BRICS-ի ռազմավարական գործընկերության շրջանակը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Պլանավորվում է առանձնահատուկ ուշադրություն դարձնել միջազգային ֆինանսական համակարգի բարեփոխմանը, BRICS-ի երկրների դերի բարձրացմանը և միջբանկային համագործակցության զարգացմանը»,- նշել է Զախարովան:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում