ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Աստանա հաբ»-ի և «ԹՈՒՄՈ»-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ներկա է գտնվել «Աստանա հաբ»-ի և «ԹՈՒՄՈ»-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը

ԱՍՏԱՆԱ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային պարկում ներկա գտնվեց «Աստանա հաբ»-ի և «ԹՈՒՄՈ»-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջազգային պարկում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության անդամներին, այդ թվում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին դիմավորեցին Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևը և կենտրոնի գլխավոր տնօրեն Մագջան Մադիևը: 

Այնուհետև ղազախ նախարարը պատվիրակության անդամներին ծանոթացրեց տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում նախարարության փորձառությունն ու գործունեությունը, զարգացման ռազմավարությունն ու ապագա նպատակները:

Ղազախստանի  թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարարի խոսքից հետո «Աստանա հաբ» միջազգային պարկում «Աստանա հաբ»-ն ու «ԹՈՒՄՈ»-ն ստորագրեցին հուշագիր, որով կողմերն իրենց մտադրությունն են հայտնում միավորել և խորացնել կրթության, նորարարական տեխնոլոգիաների և ստեղծարար արդյունաբերության ոլորտներին ուղղված ջանքերը:

Հուշագիրը ստորագրեցին «Աստանա հաբ» կորպորատիվ հիմնադրամի Գլխավոր տնօրեն Մագջան Մադիևը և «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների զարգացման գլխավոր տնօրեն Փեգոր Փափազյանը:

Հեղինակ՝ Դավիթ Մամյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում