Սպորտ

Բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են ապահովում երիտասարդների ԵԱ-ում

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկներն առաջին մեդալներն են ապահովում երիտասարդների ԵԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ Էլիդա Քոչարյանն ապահովել է Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայում ընթացող Եվրոպայի Մ21 տարեկանների առաջնության 60 կգ քաշի գործող չեմպիոն Էլիդա Քոչարյանը 1/4 եզրափակչում հաղթել է վրացի Լանա Բոլկվաձեին և դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Հոկտեմբերի 16-ին կիսաեզրափակիչ դուրս գալու և մեդալ ապահովելու համար կպայքարեն տղաները։ 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 8 բռնցքամարտիկ։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում