Սիրիայում ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքա նահանգի Խարաբ Ջիր օդանավակայանում գտնվող ամերիկյան ռազմաբազան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մի քանի անօդաչու թռչող սարքեր հարձակվել են Խարաբ Ջիր օդանավակայանի ամերիկյան բազայի վրա, երբ վայրէջք էր կատարում ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Հարձակմանը մասնակցել են երեք «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր, որոնցից երկուսը խոցվել են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ ռազմական օդանավը Հյուսիսային Իրաքից Հասաքա նահանգի ամերիկյան բազա է հասցրել հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներ։

ԱՄՆ զինուժը շարունակում է ամրապնդել իր հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիայում գտնվող բազաներում, որոնք գրեթե ամեն օր ենթարկվում են հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։

 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն