Իսրայելի կենտրոնական հատվածում օդային տագնապի ազդանշաններ են հնչել
1 րոպեի ընթերցում
![Իսրայելի կենտրոնական հատվածում օդային տագնապի ազդանշաններ են հնչել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/14/YeUukvrJhCo75gvO6vmcrZAonNROSTENEt1wtKZA.webp)
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ամբողջ կենտրոնական հատվածում և Թել Ավիվում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ըստ իսրայելական Tzeva Adom հրթիռային նախազգուշացման համակարգի՝ ահազանգը միացվել է ողջ տարածքում՝ Թել Ավիվի հարավային արվարձաններից մինչև Հայֆա տանող հատված։
Իսրայելական բանակը հայտնել է, որ տագնապի ազդանշանը հնչել է «Հեզբոլլահ»-ի հրթիռների պատճառով։