Սպորտ

ՖԱՖ-ը պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

1 րոպեի ընթերցում

ՖԱՖ-ը պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» (ՖԱՖ) շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո շարժումը մոտեցել է ՀՖՖ գրասենյակ` նպատակ ունենալով հանդիպել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, սակայն պաշտոնյան չի մոտեցել երկրպագուներին:

«Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանին, ցանկացել ենք, որ դրական փոփոխություններ լինեն մեր ֆուտբոլում: Բայց, ցավոք, այդ փոփոխությունները մենք չենք տեսել: Մեր դիրքորոշումը եղել է այն, որ ֆեդերացիային պետք է ժամանակ տալ: Սակայն հասել ենք այն իրավիճակին, որ ՀՖՖ նախագահը չի գալիս մեզ հետ հանդիպման, և սա առաջին դեպքը չի: Այս պարագայում մենք այն կարծիքին ենք, որ ՀՖՖ նախագահը պետք է հեռանա»,-ասել է ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը:

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, Երևանում հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, զիջեց 0:2 հաշվով: Դրան հաջորդեց ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հեռացումը զբաղեցրած պաշտոնից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում