Էլինա Ավանեսյանը 48-րդն է WTA աղյուսակում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը 48-րդն է WTA վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նոր աղյուսակում Էլինա Ավանեսյանը նահանջել է մեկ հորիզոնականով` նա այժմ 48-րդն է աշխարհում:

Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը  Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից:

Հայերեն English Español Русский