Բայդենը պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի հետ միջուկային զենքի շուրջ բանակցություններ վարել՝ առանց նախապայմանների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հիրոսիմայի և Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծությունից փրկված և միջուկային զինանոցների կրճատման համար պայքարող «Նիհոն Հիդանկյո» շարժմանը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորական իր ուղերձում Բայդենը պատրաստակամություն է հայտնել միջուկային զենքի սպառնալիքը նվազեցնելու շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ առանց նախապայմանների։

«Միացյալ Նահանգները պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային սպառնալիքը նվազեցնելու համար։ Ո՛չ մեր երկրների, ո՛չ աշխարհի համար ձեռնտու չէ կասեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը։ Միջուկային սպառնալիքի նվազեցումը կարևոր է ոչ թե չնայած ժամանակակից աշխարհի վտանգներին, այլ հենց դրանց պատճառով», - ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահը շնորհավորել է «Նիհոն Հիդանկյո»-ին միջուկային զենքի կիրառման դեմ նրանց «պատմական աշխատանքի» ճանաչման համար: Բայդենը նաև շնորհավորել է Ճապոնիային «միջուկային զենքի տարածումն ու օգտագործումը կանխելու հարցում իր ժողովրդի և կառավարության բարոյական հստակության և անսասան հանձնառության գիտակցման համար»: 

Աշխարհ

Հայտարարվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի հաղթողը

Հիրոսիման և Նագասակին ենթարկվել են ամերիկյան ատոմային ռմբակոծության 1945 թվականին։ Ճապոնական քաղաքները դարձել են միջուկային զենքի մարտական կիրառման միակ վայրերը: Հարձակման հետևանքով երկու քաղաքներում զոհվել է շուրջ 150 000 մարդ։ Մահացածների թիվը, ճառագայթային հիվանդություններից մահացածների հետ միասին, գերազանցում է 500 000-ը։ 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում