1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-ամյակի առթիվ:
«Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ:
ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար: Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՖՖ-ի շնորհավորական ուղերձում: