Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում առանձնազրույցներ է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Սերդար Բերդիմուհամեդովի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՇԽԱԲԱԴ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Աշխաբադում հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ, խորհրդարանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը հոկտեմբերի 10-ին հանդիպում և առանձնազրույց է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, իսկ Թուրքմենստանի գործող նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հանդիպումը և առանձնազրույցը կայացել է հոկտեմբերի 11-ին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ է ժամանել հոկտեմբերի 10-ին՝ մասնակցելու թուրքմեն բանաստեղծ, մտածող և թուրքմենական դասական գրականության հիմնադիր Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Աշխաբադում անցկացված համաժողովին, որը կրում է «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» խորագիրը, մասնակցել են նաև մի շարք այլ պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Համաժողովին մասնակցեցին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ Մոնղոլիայից, Պակիստանից և մի շարք այլ երկրներից:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Դավիթ Մամյան

Հայերեն العربية English فارسی Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն