Աշխարհ

Նիդեռլանդները ավելի քան տասը միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները ավելի քան տասը միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդներն իր բյուջեում մոտ 10,4 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ռազմական օգնության նպատակով, որից գրեթե 4 միլիարդն արդեն ծախսվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Նիդեռլանդները պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

«Ընդհանուր առմամբ 10,4 միլիարդ եվրոից գրեթե 4 միլիարդ եվրոն արդեն հատկացվել է, և մնացել է ավելի քան 6 միլիարդ եվրո», - գրել է Բրեկելմանսը սոցցանցի իր էջում: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիդեռլանդների կողմից Կիևին արդեն իսկ տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 3,76 միլիարդ եվրո։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում