Աշխարհ

Հռոմի պապը Վատիկանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը Վատիկանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին։ Քահանայապետի և Զելենսկիի հանդիպումը տևել է 35 րոպե։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։

Առանձնազրույցից հետո Հռոմի պապն Ուկրաինայի նախագահին բրոնզե հուշատախտակ է նվիրել՝ ծաղկած ծաղկով և «Խաղաղությունը փխրուն ծաղիկ է» մակագրությամբ։

Վոլոդիմիր Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրել է յուղաներկ կտավ՝ «Բուչայի կոտորածը։ Մարիչկայի պատմությունը»։

Քահանահապետի հետ հանդիպումից հետո Զելենսկին և նրա պատվիրակությունը գնացել են Պետքարտուղարություն՝ բանակցությունների։

Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Վատիկանում հանդիպել է նաև 2020 թ. փետրվարին և 2023 թ. մայիսին։ Նրանք նաև երկկողմ հանդիպում են ունեցել 2024 թ. հունիսին Իտալիայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ։

Նախքան Վատիկան մեկնելը Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 10-ին Փարիզում հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մինչ այդ նա Լոնդոնում հանդիպել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում