Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է առաջին բաց մանկական Դելփյան խաղերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ 53 մասնակիցներով:

Խաղերին մասնակցել են 7-14 տարեկան շուրջ 500 պատանի տաղանդներ: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին մշակույթի և արվեստի 30 ակնառու գործիչներ:

ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով  երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների:

Ոսկե մեդալակիր են դարձել Հայկ Դանոյանը (դաշնամուր, 7-9 տարեկան),Մարի Վարդանյանը (ժողովրդական նվագարաններ, 9-14 տարեկան), «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 7-10 տարեկան):

Արծաթե մեդալի է արժանացել Հայկ Ջուլհակյանը (դաշնամուր, 10-13 տարեկան), բրոնզե մեդալի՝ Մարիա Ղուկասյանը (կերպարվեստ, 7-9 տարեկան):

Հատուկ մրցանակային դիպլոմ է ստացել «Պրոֆ արտ» պարային ստուդիան (ժողովրդական պար, 11-14 տարեկան):

ԱՊՀ մասնակից պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում Հայաստանից  ժյուրիի կազմում ներկայացված էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ծովինար Հովհաննիսյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, միջազգային մրցույթների դափնեկիր Մարինե Մարգարյանը, «Պրոֆ արտ» պարային ստուդիայի ղեկավար, պարուսույց Տիգրան Մնոյանը, Հայաստանի դիջեյների ասոցիացիայի նախագահ Վարդան Բաբայանը:

Հայերեն فارسی Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին