Տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը․ ԱՍՀ նախարարը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ դիտարկվել է նաև կառույցի աջակցության հնարավորությունը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված աշխատանքներում։  

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ոլորտային տարբեր բարեփոխումների իրականացման գործում։ Այս համատեքստում նախարարը մասնավորապես ընդգծել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությամբ սահմանված նպատակների իրագործման կարևորությունը՝ մանրամասնելով ռազմավարական 4 նպատակների ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։  

«Ցանկություն ունենք Հայաստանը դիրքավորել որպես ժողովրդագրական գիտելիքի ստեղծման և տարածման երկիր։ Ժողովրդագրության ռազմավարությամբ սահմանված ծրագրերի իրականացման գործում կարևորում ենք նաև հասարակության վարքագծային փոփոխությունների ուղղությամբ աշխատանքը, որովհետև հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում, ովքեր ունեցել են այլ կենսակերպ, պետք է շարունակական և արդյունավետ քայլեր իրականացնենք դրանք վերափոխելու ուղղությամբ»,-  ասել է նախարարը։

Ըստ աղբյուրի՝ Ֆլորենս Բաուերը ևս կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ԱՍՀ նախարարության հետ համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։ Ֆլորենս Բաուերի խոսքով՝ տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել Ժողովրդագրության ռազմավարությունը։ Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կշարունակի աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ժողովրդագրական մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնություններում։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը վերահաստատել է կառույցի՝ կանանց, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը՝ գենդերային բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումների, կարողությունների զարգացման ու թվային նոր գործիքների ներդրման միջոցով։

Հայերեն العربية English Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում