ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության կազմում կմասնակցի Ուզբեկստանի Հանրապետությունում կայանալիք Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Օրենսդիր պալատի ընտրությունների դիտարկմանը:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի՝ գործուղման վերաբերյալ համապատասխան կարգադրությունից:
Պատգամավորը Տաշքենդ կգործուղվի հոկտեմբերի 26-28-ը: