Եվրահանձնաժողովում պատրաստակամություն են հայտնել Շենգեն գոտի ընդունել Բուլղարիային և Ռումինիային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) պատրաստ է ավարտել Բուլղարիային և Ռումինիային Շենգեն գոտի ընդունելու գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լյուքսեմբուրգ ԵՄ խորհրդի նիստին։ 

«Ինչ վերաբերում է Ռումինիային և Բուլղարիային, ապա մենք ունեցել ենք օդային տրանսպորտի բնագավառում սահմանային հսկողության վերացման շատ լավ փորձ, այժմ եկել է ժամանակը վերացնելու սահմանային հսկողությունը նրանց ներքին սահմաններին: Հուսով եմ, որ դա տեղի կունենա մինչև իմ մանդատի ավարտը (խմբ.՝ ներկայիս ԵՀ-ի լիազորությունների ժամկետը կավարտվի դեկտեմբերի 1-ին, եթե մինչ այդ հաստատվի դրա նոր կազմը)», - Յոհանսոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռումինիան և Բուլղարիան ԵՄ-ին անդամակցել են 2007 թվականին՝ պայմանով, որ նրանք կարող են Շենգենյան տարածությանը միանալ «ավելի ուշ, հենց որ կհամապատասխանեն բոլոր չափանիշներին»: Ենթադրվում էր, որ դա տեղի կունենա մեկ-երկու տարի հետո։ ԵՀ-ն այդ երկրների կողմից բոլոր չափանիշների կատարման մասին հայտարարել է 2011 թվականին, սակայն Եվրամիության երկրները ԵՄ խորհրդում արգելափակել են նրանց ընդունելությունը ևս 13 տարով։ Միայն 2024 թվականի մարտին ԵՄ երկրները Ռումինիային և Բուլղարիային մասնակիորեն թույլ տվեցին մտնել Շենգեն՝ վերացնելով ծովային և օդային տրանսպորտի հսկողությունը։

Սակայն վերահսկողությունը ցամաքային սահմաններում, որոնցով իրականացվում է միգրանտների հիմնական փոխադրումը դեպի Եվրամիություն, շարունակում է գործել։

Եվրոպական կառույցներից (Եվրամիություն, եվրագոտի, Շենգենյան տարածություն) մեկում ընդունելության բուն գործընթացը նախկինում երբեք փուլերի չի բաժանվել. նախկինում բոլոր թեկնածու  երկրներն անմիջապես դարձել են այդ կառույցների լիիրավ անդամներ: 

Շենգենյան համայնքն ստեղծվել է 1985 թվականին Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի կողմից:

Շենգենյան գոտու սահմանները չեն համընկնում Եվրամիության սահմանների հետ, թեև երկու կառույցներն էլ մինչ այժմ ներառել են 27 պետություն։ Շենգեն գոտու անդամներ են Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լիխտենշտայնը, որոնք ԵՄ անդամ չեն: Բայց դրա փոխարեն ԵՄ անդամ Իռլանդիան և Կիպրոսի Հանրապետությունը Շենգեն գոտու անդամ չեն։

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները