Սպորտ

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռաֆայել Նադալը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թենիսի «Մեծ սաղավարտ» մրցաշարի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

38-ամյա թենիսիստը վերջին խաղը կանցկացնի Իսպանիայի հավաքականի կազմում նոյեմբերին Մալագայում կայանալիք Դևիսի գավաթի մրցաշարում։ 

Ռաֆայել Նադալը տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ հեռանում է պրոֆեսիոնալ թենիսից։ 

«Իրականությունն այն է, որ հատկապես վերջին երկու տարիները շատ դժվար են եղել ինձ համար։ Չեմ կարծում, որ ի վիճակի կլինեմ խաղալ առանց սահմանափակումների»,- ասել է Նադալը։ 

Ռաֆայել Նադալը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` Ռոլան Գարոսի ռեկորդային հաղթող է` 14 անգամ: Երկու անգամ հաղթել է Ավստրիալիայի բաց առաջնությունում, նույնքան անգամ` Ուիմբլդոնում, և 4 անգամ հաղել է ԱՄՆ բաց առաջնությունում: Կարիերայի ընթացքում 30 անգամ հասել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի եզրափակիչ, որոնցից 22-ում հաղթել է: Նադալը նաև Պեկինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում