Էդուարդ Սպերցյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիների դեմ խաղին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ կխաղա Ֆարերյան կղզիների թիմի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։ 

Հայերեն Русский