Կրթություն

Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար

1 րոպեի ընթերցում

Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Շուրջ 6 հազար ուսուցիչ դիմել է ատեստավորման համար։ Դիմողների շրջանում կան նաև չաշխատող մանկավարժներ, որոնք կամավոր ատեստավորում անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցներում։ Նախատեսում ենք, որ այս տարի ատեստավորումը կանցկացնենք նոյեմբերին»,- ասաց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում