Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և հարձակվող Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Տորսհավնի «Տորսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21:30-ին (Երևանի ժամանակով):

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 22:00-ին (Երևանի ժամանակով) «Տորսվյոլուր» մարզադաշտում:

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում