Երևան

Շենգավիթ վարչական շրջանում այս տարի բարեկարգվել է 18 բակ

1 րոպեի ընթերցում

Շենգավիթ վարչական շրջանում այս տարի բարեկարգվել է 18 բակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա ընթացքում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում բարեկարգվել է 18 բակ, 3-ի բարեկարգումն ընթացքի մեջ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

«Բարեկարգվում են Շենգավիթ վարչական շրջանի բակերը: 
Միայն ընթացիկ տարում բարեկարգվել է 18 բակ, 3-ն ընթացքի մեջ է:
88 ավտոտնակ է քանդվել, 199 ցանկապատված տարածք է վերադարձվել բնակիչներին: 

2140 քմ փողոց և մայթ տոմետապատվել է: 
9 ֆուտբոլի դաշտ, 10 զրուցատաղավար, 171 աղբաման, 314 նստարան, 24 խաղասարք, 24 մարզասարք. վարչական շրջանը երևանցիների համար  դառնում է առավել հարմարավետ:

Գործընթացը շարունակական է»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում