Աշխարհ

Ուկրաինան նոյեմբերին չի անցկացնի խաղաղության երկրորդ գլոբալ գագաթնաժողովը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան նոյեմբերին չի անցկացնի խաղաղության երկրորդ գլոբալ գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան նոյեմբերին չի անցկացնի խաղաղության երկրորդ գլոբալ գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegraf-ին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարյա Զարիվնայան։ 

Ուկրաինայի նախագահի գրասենյակից նշեցին, որ այժմ համաժողովներ են ընթանում «Խաղաղության բանաձևի» յուրաքանչյուր կետի վերաբերյալ: 

«Նոյեմբերին խաղաղության երկրորդ գագաթնաժողովը դեռ չի կայանա։ Բայց գագաթնաժողովի անցկացման համար ամեն ինչ արդեն պետք է պատրաստ լինի։ Առայժմ բանաձևի յուրաքանչյուր կետի վերաբերյալ թեմատիկ համաժողովներ են անցկացվում, որոնք ավարտվում են հայտարարությունների ընդունմամբ։ Այդ հայտարարությունների հիմնական դրույթները հիմք կդառնան երկրորդ գագաթնաժողովի ապագա խաղաղ պլանի համար», - հայտարարել է Դարյա Զարիվնայան:

Նա նաև հավելել է, որ հոկտեմբերի 30-31-ը Կանադայում տեղի կունենա վերջին թեմատիկ համաժողովը՝ նվիրված հումանիտար հարցերին ՝ ռազմագերիների, քաղաքացիական պատանդների ազատ արձակմանը և երեխաների վերադարձին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում