Սպորտ

Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային տուրում ամենաշատ «սեյվ» կատարած դարպասապահներից է

1 րոպեի ընթերցում

Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային տուրում ամենաշատ «սեյվ» կատարած դարպասապահներից է

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի ամենաշատ «սեյվ» կատարած դարպասապահներից մեկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային տուրի լավագույն դարպասապահներին, որոնց թվում 6 «սեյվ»-ով նաև Օգնյեն Չանչարևիչն է:

Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող թիմը հաղթանակով մեկնարկեց եվրագավաթային խոշոր մրցաշարերից մեկի հիմնական փուլում. Երևանի «Նոա»-ն առաջին տուրում ուժերը չափեց չեխական «Մլադա Բոլեսլավ»-ի հետ:  «Նոա»-«Մլադա Բոլեսլավ» խաղն ավարտվեց 2։0 հաշվով:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում