ԵՄ-ն մտադիր է Վրաստանի անդամակցության շուրջ աշխատանքները վերսկսել երկրում խորհրդարանական ընտրություններից հետո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո կվերսկսվեն Եվրամիությանը Վրաստանի անդամակցության աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ մշտական ​​ներկայացուցիչ Պավել Գերչինսկին։

«Կարծում եմ և հուսով եմ, որ շատ շուտով մենք ընտրություններից հետո կվերսկսենք աշխատանքը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ուղղությամբ և կլրացնենք բաց  թողածը: Մենք պատրաստ ենք աշխատելու ցանկացած ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ, սակայն եթե այն խախտի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, ցավոք, պետք է շատ անկեղծ ասեմ, որ Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ, դա անհնար է», - Գերչինսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դիվանագետի գնահատմամբ՝ այն բանից հետո, երբ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին տրամադրվեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, հանրապետության իշխանությունները ձեռնարկեցին, Բրյուսելի կարծիքով, բազմաթիվ սխալ քայլեր։ 

«Ձեր երկիրը, կառավարությունն ընդունել են շատ բարդ, վիճելի որոշումներ, որոնք փոխանակ Վրաստանը մոտեցնեն Եվրամիությանն անդամակցությանը՝ բնակչության 90 %-ի երազանքին, հեռացնում են նրան դրանից: Շատ-շատ որոշումներ, որոնք ընդունվել են Վրաստանի խորհրդարանի և կառավարության կողմից, հակասում են Եվրամիության հիմնական արժեքներին», - ընդգծել է Գերչինսկին։

ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերություններն սկսել են էապես վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն անորոշ ժամանակով հետաձգել է «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները։ Իր հերթին ԵՄ-ն սառեցրել է 30 մլն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Վրաստանի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։ 

Վրաստան

ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները